Զարիֆ.«Սենատի նոր որոշումն ամերիկացիների անխոհեմության հետևանքն է»
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ Սենատի վերջին որոշումը վկայում է ԱՄՆ կառավարության անխոհեմության մասին: Այդ որոշումը վերջին տասնամյակներին նրա որդեգրած սխալ քաղաքականության հետևանքն է»:
Հունիսի 8-ին ԱՄՆ Սենատը քվեարկել է հակաիրանական նոր շրջափակումներ ընդունելու բանակցությունների բավարար լինելու օգտին: Ներկայացուիչների պալատում վավերցվելուց և ԱՄՆ նախագահի ստորագրությունը ստանալուց հետո օրինագիծը վերջնականապես հաստատվելու է , որից հետո հակաիրանական շրջափակումներն ուժի մեջ են մտնելու:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ի առավոտյան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո ժամանելիս՝ ԱՄՆ հակաիրանական նոր շրջափակումների մասին լրագրողների հարցերին պատասխանելով, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի արարքներն ու խոստումնադրժությունը նորություն չեն: Այդ կապակցությամբ բանակցություններ են տեղի ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի, Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի կողմնակից երկրներ ՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ»:
Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական պատվիրակությունը Նորվեգիա է մեկնել ՝ «Օսլո-2017» ֆորումին մասնակցելու նպատակով: Նախարար Զարիֆը ելույթ է ունենալու ֆորումում: Ծրագրված են տարբեր երկրների պետայրերի հետ հանդիպումներ: