Մեկնարկել է աֆրիկյան երկրներ Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i64920-Մեկնարկել_է_աֆրիկյան_երկրներ_Իրանի_ԱԳ_նախարարի_շրջագայությունը
Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարարի երկօրյա շրջագայությունը աֆրիկյան երկրներ: Երկօրյա ուղևորության ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լինելու է Ալժիրում, Մավրիտանիայում և Թունիսում: Այցի շրջանակում քննարկվելու են երկկողմ և տարածարջանային խնդիրների հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 07:13 Asia/Tehran
  • Մեկնարկել է աֆրիկյան երկրներ Իրանի ԱԳ նախարարի շրջագայությունը

Մեկնարկել է ԻԻՀ ԱԳ նախարարի երկօրյա շրջագայությունը աֆրիկյան երկրներ: Երկօրյա ուղևորության ընթացքում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը լինելու է Ալժիրում, Մավրիտանիայում և Թունիսում: Այցի շրջանակում քննարկվելու են երկկողմ և տարածարջանային խնդիրների հետ կապված հարցեր:

Հունիսի 18-ի առավոտյան Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Ալժիր:

Պաշտոնական այցով աֆրիկյան երեք երկրներ մեկնած նախարար Զարիֆն իր պաշտոնակիցների հետ հանդիպումներից բացի, այդ երկրների ղեկավարների հետ քննարկելու է տարածաշրջանային իրադարձություններն, այդ թվում Սիրիայի և պարսիցծոցյան տարածաշրջանի ճգնաժամերի հետ կապված հարցեր:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ այցի նպատակը աֆրիկյան երեք երկրների հետ ԻԻՀ-ի հարաբերությունների զարգացումն ու խորացումն է: Բահրամ Ղասեմին ավելացրել է.«Տարածաշրջանային զարգացումների կարգավորման համար անհրաժեշտ է իսլամական երկրների էլ ավելի միասնությունը և ԻԻՀ-ը համոզված է , որ իսլամական երկրները պետք է չարակամների ու պառակտիչների դեմ լինեն առավել միասնական»: