Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է
https://parstoday.ir/hy/news/iran-i65042-Իրանի_հրթիռային_կարողությունը_իր_քաղաքացիների_օրինական_պաշտպանության_համար_է
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 12:51 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է»:

Այսօր Twitter-ի իր էջում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանի հրթիռային կարողությունը երկրի քաղաքացիների օրինական պաշտպանությանը ծառայելուն զուգընթաց նպաստում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և ծայրահեղական ահաբեկչության  դեմ մղվող համաշխարհային համատեղ պայքարին»:

Իսլամական հեղափոխության Պահակազորը Սիրիայում ահաբեկիչներին պատժելու նպատակով կիրակի երեկոյան երկիր-երկիր միջին հեռահարության մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորում գտնվող ահաբեկիչների հրամանատարական կետին, ինչպես նաև ահաբեկիչների հավաքատեղիներին և մահապարտների ավտոմեքենաների արտադրության կենտրոնին: Այդ հրթիռները  Իրաքի օդային սահմանը անցնելով և 650 կմ տարածություն կտրելով ճշտորեն հարվածել են թիրախներին: