Այսօր Թեհրանում թիրի 7-ի պայթյունի տարելիցն է
(last modified Wed, 28 Jun 2017 06:46:07 GMT )
Հունիս 28, 2017 11:16 Asia/Tehran
  • Այսօր Թեհրանում թիրի 7-ի պայթյունի տարելիցն է

2017 թվականի հունիսի 28-ը, իրանական 1396 թվականի թիրի 7-ը, Թեհրանում Իսլամական հանրապետության կուսակցության նախկին գրասենյակում ահաբեկչական պայթյունի տարելիցն է:

1981 թվականի հունիսի 27-ին ՝ իրանական 1360 թվականի թիրի 7-ին, Մոնաֆեղին ահաբեկչական խմբի վարձկանների կողմից Իսլամական հանրապետության կուսակցության գրասենյակում իրականացրած պայթյունի հետևանքով, նահատակվեցին երկրի գերագույն ատյանի նախագահ ՝ Այաթոլլահ Մոհամմեդ  Հոսեյնի Բեհեշթին և 72 քաղաքական ու կրոնական այլ դեմքեր:

Թիրի 7-ի ահաբեկչական պայթյունն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող առաջին տարիներին Մոնաֆեղին խմբավորման բազմաթիվ ահաբեկչական գործողություններից մեկն էր, որը տեղի ունեցավ Թեհրանում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի դեմ մահափորձից մեկ օր անց:

1981 և 1978 թվականներին նույնպես ԱՄՆ-ի աջակցությամբ  Իրանում տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ : 

Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Սարդաշթ քաղաքի քիմիական ռմբակոծումը և ամերիկյան նավի կողմից Իրանի ճամբորդատար ինքնաթիռին հրթիռակոծումը, համարվում են ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի մյուս անմարդկային քայլերը: