Իրանը քննադատեց ԱՄՆ-ի դատական վճիռները հաստատող Կանադայի դատարանի քայլը
https://parstoday.ir/hy/news/iran-i66396-Իրանը_քննադատեց_ԱՄՆ_ի_դատական_վճիռները_հաստատող_Կանադայի_դատարանի_քայլը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դատարանների արձակած վճիռները հաստատող Կանադայի դատարանի քայլը նման դատերում միջազգային ընթացակարգին հակառակ և մերժված են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 05, 2017 04:26 Asia/Tehran
  • Իրանը քննադատեց ԱՄՆ-ի դատական վճիռները հաստատող Կանադայի դատարանի քայլը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դատարանների արձակած վճիռները հաստատող Կանադայի դատարանի քայլը նման դատերում միջազգային ընթացակարգին հակառակ և մերժված են:

Կանադայի վճռաբեկ դատարանը վերջին օրերին Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հարուցելով, Թեհրանին դատապարտեց մեկ միլիարդ 700 միլիոն դոլար հատուցման վճարման:

Նկատի առնելով  ԱՄՆ-ում գոյություն ունեցող իրանական գույքի սահմանափակությունը, ամերիկացիները Կանադայի միջոցով դատ են հարուցել Իրանի դեմ, որպեսզի առգրավեն Կանադայում գոյություն ունեցող ԻԻՀ գույքն ու բանկային հաշիվներում պահվող ակտիվները:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երեքշաբթի գիշեր ասաց. «Արտասահմանյան մեկ այլ պետության դեմ վճիռ արձակելը հակասում է պետությունների իրավահավասարության սկզբունքին և ոտնահարում է միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը»:

«Հստակ է, որ մի կողմ թողած Կանադայում իշխանությունների ներքին բաժանումներն այդ երկրի կառավարությունը պատասխանատվություն է կրում  իշխանության տարբեր բաժինների կողմից միջազգային իրավունքին հակասող այդ քայլի պատճառած ֆինանսական ու բարոյական ցանկացած վնասի դիմաց»,-հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծելով, որ Իրանն իրեն է վերապահում այդ վճիռը բողոքարկելու իրավունքը: