Թեհրանը բողոքել է ԵՄ-ին՝ դեպի Իրան թմրադեղերի ապօրինի հոսքի մեծացման կապակցությամբ
Իրանի մաքսային ծառայության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պատասխանատու՝ Նեմաթոլլահ Մումվանդին տեղեկացրել է,որ Թեհրանը պաշտոնական բողոք է ներկայացրել ԵՄ-ին մեծ քանակությամբ թմրանյութեր Իրան մաքսանենգելու պատճառով:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով ,որ անցած երեք ամիսների ընթացքում «Գոլ» թմրադեղի Իրան առաքման և փոստային ծառայության միջոցով ուղարկված ծանրոցներում դրանց հայտնաբերման դեպքերը մեծացել են, Նեմաթոլլահ Մումվանդին ասել է.«Բրիտանիան, Հնդկաստանը, Նիդերլանդները և Իսպանիան թմրաբիզնեսի դեմ պայքարի շրջանակում չեն վերահսկում իրենց սահմանները , այդիսկպատճառով Իրանն իր բողոքն է հայտնել ԵՄ-ին»:
«Գոլ»-ը վտանգավոր թմրադեղ է, որը ստացվում է Հաշիշից ու Մարիխուանայի տերևից:
Նեմաթոլլահ Մումվանդիի խոսքերով՝ թմրաբիզնեսով զբաղվողները «Գոլ» թմրադեղ են առաքում Իրան, քանի որ դրանից մեծ շահույթ են ստանում:
ՄԱԿ-ին կից միջազգային կառույցները խոստովանել են, որ թմրանյութերի դեմ մղվող պայքարում Իրանը առաջատար է: