Զարիֆը շնորհավորեց Մոսուլի լիարժեք ազատագրման կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլ քաղաքի լիարժեք ազատագրման կապակցությամբ շնորհավորեց այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի գիշեր իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ ընդգծեց. «Երբ Իրաքի քաջարի ժողովուրդը ձեռք-ձեռքի է տալիս, որևէ սահմանափակում չի կարելի պատկերացել նրա համար, ինչին նա ձգտում է»:
Ավելի վաղ, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանն առանձին ուղերձներով հղելով, Մոսուլի լիարժեք ազատագրման կապակցությամբ շնորհավորել են իրաքցի պաշտոնատարներին:
ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ զորավար Մոհամմեդ Բաղերին կիրակի գիշեր առանձին ուղերձներ հղելով Իրաքի պաշտպանության նախարար Մահմուդ Աբդոլղաֆուր Աբդոլլահ Ալ-Հայալիին և Իրաքի ժողովրդային հավաքազորային ուժերի հրամանատար Հադի Ալ-Ամերիին, շնորհավորեց Մոսուլն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից լիովին ազատագրելու կապակցությամբ:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին կիրակի օրը մեկնելով Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլ քաղաք, հայտարարեց այդ քաղաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից լիովին ազատագրվելու մասին: