Զարիֆ.«ԱՄՆ-ը պետք է վերանայի ՀԳՀԾ-ի նկատմամբ իր դիրքորոշումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i67214-Զարիֆ._ԱՄՆ_ը_պետք_է_վերանայի_ՀԳՀԾ_ի_նկատմամբ_իր_դիրքորոշումը
Նշելով, որ ՀԳՀԾ-ը համաշխարհային համաձայնություն է, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը պետք է վերանայի այդ միջազգային համաձայնության նկատմամբ իր դիրքորոշումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2017 07:02 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ը պետք է վերանայի ՀԳՀԾ-ի նկատմամբ իր դիրքորոշումը»

Նշելով, որ ՀԳՀԾ-ը համաշխարհային համաձայնություն է, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը պետք է վերանայի այդ միջազգային համաձայնության նկատմամբ իր դիրքորոշումը»:

Նյու Յորք ժամանելիս, Իրանի ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում Իրանի հավատարմության հաստատման մասին Թրամփի կառավարության ընդունած որոշմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ավելացրել է.«Միջուկային համաձայնությունը բազմակողմանի ու համաշխարհային ծրագիր է, որը տարիներ տևած սեղմ ու լուրջ բանակցությունների արդյունքն է»:

«Իրանն ակնկալում է, որ բանակցության բոլոր կողմերը հարգեն իրենց պարտավորությունները, սակայն ցավոք առ այսօր նկատել ենք, որ սխալ քաղաքականություն որդեգրելով, ԱՄՆ-ը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ Իրանն ինչպես հարկն է, չօգտվի համաձայնության օգուտներից».հավաստել է նախարար Զարիֆը:

Հինգշաբթի օրը ԻՍՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին, հակաիրանական ոչ-միջուկային շրջափակումները ՀԳՀԾ-ի ոգուն հակասող որոշում է որակել, ասելով.«Համաշխարհային ուժերի կողմից Իրանի միջոցով ուրանի հարստացումն ընդունելուց հետո, ՀԳՀԾ-ի գլխավոր ձեռքբերումները եղել է Իրանի դեմ համաշխարհային տրամադրվածության վերացումը: Ներկա իրավիճակում ԱՄՆ-ի և Արևմուտքի համար հնարավոր չէ կրկին անգամ նման կոնսենսուսի հասնել»:

Իրանը և «5+1» խմբի անդամներ ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, ՌԴ-ը, Չինաստանը, ԱՄՆ-ը և Գերմանիան , 2015 թվականի հուլիսի 15-ին ստորագրեցին Իրանի միջուկային ծրագրի մասին փաստաթուղթը՝ ՀԳՀԾ-ը, որն իրականացվեց 2016 թվականի հունվարի 16-ին: