Էսհաղ Ջահանգիրի.«Իրանը կտրուկ կպատասխանի ՀԳՀԾ-ի չեղարկման փորձերին»
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Եթե ՀԳՀԾ-ն վերահսկող իրանական պատվիրակությունը հասկանա, որ ՀԳՀԾ-ն խախտվել է, ապա Իրանը կտրուկ պատասխան կտա պայմանագրհի չեղարկմանն ուղղված քայլերին»:
Շաբաթ օրը հակադարձելով ԱՄՆ-ի կոնգրեսի և սենատի կողմից Իրանի դեմ սահմանված նոր շրջափակումների օրինագծի վավերացմանը, Էսհաղ Ջահանգիրին ասել է.-«Ծայրահեղական խմբերը և սիոնիստական լոբբիները փորձում են Իրանհ դեմ հակաքարոզչություն տանելով, համաշխարհային հանրությանը համոզել քայլեր ձեռնարկել ԻԻՀ դեմ: Սակայն այդ խմբերի գործունեությունը ավելի է սրում տարածաշրջանի իրավիճակը»:
Նշելով, որ սիոնիստական լոբբին կարողացել է իսլամական որոշ երկրներում հակիրանական տրամադրություններ ստեղծել, Էսհաղ Ջահանգիրին նշել է.-«ԱՄՆ-ը փորձում է այնպես ձևացնել, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ը, որպեսզի 5+1 խմբին և համաշախրհային հանրությանը միավորի Իրանի դեմ»:
Նա ընդգծել է.-«ԱՄՆ-ն փորձում է ապակայունացնել Իրանում ներդրումների ռիսկերը»:
Նշելի է, որ Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին հարաբերության հանձնաժողովը օրակարգում է դրել ԱՄՆ-ի կողմից Իրանին շրջափակելու նախագծերի քննարկումը: