Իրանը՝ կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i68488-Իրանը_կրոնների_միջև_խաղաղության_ու_բարեկամության_դրոշակակիրը
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Մոհսեն Արաքին հավաստել է.«Իրանցիները կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիր են»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 29, 2017 14:16 Asia/Tehran
  • Իրանը՝ կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիրը

Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Մոհսեն Արաքին հավաստել է.«Իրանցիները կրոնների միջև խաղաղության ու բարեկամության դրոշակակիր են»:

Այաթոլլահ Մոհսեն Արաքին մասնակցել է Բրիազիլիայի Սան Պաոլոյում անցկացվող «Մուսուլմանները և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը» համաժողովին: Fulia de São Paulo պարբերականին տված հարցազրույցում, նա ասել է.«Աշխարհում ոչ մի կառույց ՝ Իրանում գործող Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի նման ջանքեր չի գործադրում տարբեր կրոնների և իսլամական դավանանքների հետևորդների միջև բարեկամություն հաստատելու ուղղությամբ»:

Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղարի խոսքերով՝ Իրանում տարբեր կրոնների հետևորդներն ապրում են խաղաղ պայմաններում ՝ մասնակցելով երկրի բոլոր որոշումներին:

Անդրադառնալով Արևմտյան ԶԼՄ-ների հակաիրանական գործունեությանը, նա ավելացրել է.«Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը կտրուկ պայքարում է ահաբեկչական խմբերի ՝ այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ»: