Ղասեմի.«Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը կմեկնի Ստամբուլ»
https://parstoday.ir/hy/news/iran-i68654-Ղասեմի._Իրանի_ԱԳ_նախարարը_երեքշաբթի_օրը_կմեկնի_Ստամբուլ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 1-ին կմեկնի Ստամբուլ` Իսլամական համագործակցության կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք բռնագրավված Երուսաղեմի վերջին զարգացումների քննարկմանը նվիրված արտահերթ նիստին մասնակցելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2017 15:02 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը կմեկնի Ստամբուլ»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 1-ին կմեկնի Ստամբուլ` Իսլամական համագործակցության կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք բռնագրավված Երուսաղեմի վերջին զարգացումների քննարկմանը նվիրված արտահերթ նիստին մասնակցելու նպատակով»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այսօր նշել է.«Հաշվի առնելով վերջերս բռնագրավված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները և Պաղեստինի ժողովրդի նկատմամբ գործադրվող ճնշումների մեծացումը, առավել քան երբևէ զգացվում է Իսլամական երկրների համագործակցության անհրաժեշտությունը»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Իսլամական երկրները չպետք է մոռանան, որ առկա տարաձայնություններով հանդերձ Պաղեստինը մնում է որպես իսլամական աշխարհի առաջին հիմնահարը,որը կարող է կարգավորվել  իսլամական ժողովուրդների միասնականության և Սիոնիստական օկուպանտ ռեժիմի նկատմամբ ճնշումներ գործադրվելու արդյունքում»: