Սալեհի.«Իրանի միջուկային արդյունաբերությունը մեծ տեմպերով զարգանում է»
(last modified Mon, 31 Jul 2017 15:08:20 GMT )
Հուլիս 31, 2017 19:38 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանի միջուկային արդյունաբերությունը մեծ տեմպերով զարգանում է»

Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեության մեջ առաջընթաց կա»:

Այսօր երեկոյան Թեհրանում Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության համալսարանում կայացած «Եվս մեկ փորձ: Զեկույց 5+1 խմբի հետ Իրանի բանակցությունների գործընթացի մասին» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում,  Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության  ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է.«5+1 խմբի հետ Իրանի միջուկային բանակցությունները, որոնք համաշխարհային արձագանք գտան, տեղի ունեցան ճիշտ ծրագրավորմամբ ու տնօրինմամբ»:

Նշելով,որ Իրանի ժողովուրդը դիմացկուն է և զգոն, Սալեհին հստակեցրել է.«Իրանը միջուկային բանակցություններում ոչինչ չի կորցրել, այլև նոր ռեակտորներ է կառուցել և Արաքի ռեակտորն էլ արդիականացվում է, իսկ ցենտրիֆուգներն էլ շարունակում են աշխատել»:

Այդ միջոցառման շրջանակում  Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ  Իրանը հետապնդում է Ղազախստանից 950 տոննա «դեղին քեք» գնելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ Բրիտանիայի անհամաձայնությանը  ևս հետամուտ ենք և այդ մասին խոսվել է Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի նիստի ընթացքում: