Մոգերինին ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i69042-Մոգերինին_ժամանել_է_Թեհրան
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով ուրբաթ գիշեր ժամանել է Թեհրան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 05, 2017 07:32 Asia/Tehran
  • Մոգերինին ժամանել է Թեհրան

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ԻԻՀ նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով ուրբաթ գիշեր ժամանել է Թեհրան:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ուրբաթ առավոտվանից սկսած աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների պաշտոնատարների, ներկայացուցիչների ու գործիչների շուրջ 70 պատվիրակություններ Թեհրան են ժամանել մասնակցելու  Իրանի 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության հանդիսությանը:

Հասան Ռոհանի նախագահության երկրորդ շրջանի երդմնակալության հանդիսությանը կմասնակցեն 8 հանրապետության նախագահներ, 19 խորհրդարանի նախագահներ, 9 նախագահի տեղակալներ ու վարչապետներ, խորհրդարանի 7 փոխնախագահներ, 11 ԱԳ նախարարներ և 35 հատուկ պատվիրակներ:

Հանդիսությանը ներկա են լինելու նաև 12 ԱԳ փոխնախարարներ, խորհրդարանական բարեկամության խմբերի վեց նախագահներ և խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի երկու նախագահներ:

ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է շաբաթ երեկոյան, իսլամական խորհրդարանում, մասնակցությամբ Իրանի քաղաքացիական ու ռազմական ղեկավարների և 92 երկրների բարձրաստիճան պաշտոնատարների:

Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կմեկնի Թեհրան: