Զարիֆ.«Իրանի հզորությունը բխում է ժողովրդի ուշիմությունից»
https://parstoday.ir/hy/news/iran-i69250-Զարիֆ._Իրանի_հզորությունը_բխում_է_ժողովրդի_ուշիմությունից
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ-ը միակ երկիրն է, որ իր ուժն ստանում է ոչ թե արտասահմանյան կոալիցիաների աջակցությունից։ Իրանը այդ ուժն ստանում է իր իսկ ժողովրդի ուշիմությունից, դիմադրությունից և զգոնությունից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 13:18 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի հզորությունը բխում է ժողովրդի ուշիմությունից»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԻԻՀ-ը միակ երկիրն է, որ իր ուժն ստանում է ոչ թե արտասահմանյան կոալիցիաների աջակցությունից։ Իրանը այդ ուժն ստանում է իր իսկ ժողովրդի ուշիմությունից, դիմադրությունից և զգոնությունից»:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողի օրվա կապակցությամբ ԱԳ նախարար Զարիֆ հավելել է.«Հզորության ու առաջադիմության հարցում Իրանը պարտական է ժողովրդին և Իրանի հզորությունը բխում է ժողովրդից»:

ԱԳ նախարար Զարիֆը նույնպես կարևոր է համարել լրատվամիջոցների ու լրագրողների դերը հավաստելով.«Այսօր ուժը միայն ռազմական ուժ չէ և ուժի գործիքները տարբեր են: Նրանք ովքեր կարող են մտածե և հեռանկար ունենալ, նրանք ուժի տեր են»:

Հիշեցնենք, որ իրանական 1377թ. մորդադ ամսին Իրանի ռադիո-հեռուստատեսության լրագրող Մահմուդ Սարեմին և իրեն ուղեկցուղ Իրանի հյուպատոսարանի 8 աշխատակիցներ Աֆղանստանի Մազար Շարիֆ քաղաքում նահատակվեցին Թալիբան ահաբեկչական խմբի ձեռքով: Այդ պատճառով էլ մորդադ ամսի 17-ը Իրանում կոչվել է լրագրողի օր: