Իրանն ընդգծեց Իրաքի տարածքային ամբողջականության և միատարրության հանդեպ միջազգային հանրության հովանավորության անհրաժեշտությունը
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Միջազգային հանրությունը պիտի հովանավորի Իրաքի կառավարությանն ու ժողովրդին, աև այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը»:
Երկուշաբթի օրը, Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Քուբիշի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Աբդոլլահյանն ասել է. «ԻԻՀ-ն կշարունակի Իրաքում ու տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրագրման շրջանակում այդ երկրի հանդեպ իր համակողմանի հովանավորությունը»:
«Իրանը ցանկանում է խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ հագեցած միջավայրում Իրաքի ժողովրդի բոլոր խավերի, այդ թվում սունիների, շիաների, քրդերի ու թուրքմենների խաղաղ համակեցությունը»,-հայտարարել Ամիր Աբդոլլահյանն ընդգծելով, որ ԻԻՀ-ն դեմ է Իրաքի, նաև իսլամական երկրների ու տարածաշրջանի մասնատմանը:
Հանդիպման ժամանակ Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Քուբիշն ասել է. «ՄԱԿ-ը ցանկանում է օգնել Իրաքին և Իրանի հետ ընդհանուր դիրքորոշում ունենալով հավատացած է, որ Իրաքի բոլոր ազգություններն, այդ թվում քրդերը, շիաները, սունիններն ու թուրքմենները, պետք է խաղաղ ու ապահով պայմաններում ապրեն իրար կողքի»:
Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կարևորել է Իրաքին տնտեսական օժանդակություն և քաղաքական հովանավորություն ցուցաբերելու, ինչպես նաև ԻԼԻՊ-ի դեմ պայքարի բոլոր փուլերում Իրանի դերակատարությունը: