Թեհրանում մեկնարկել է շինարարական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսը
Հարյուրավոր իրանական ու արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է շինարարական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսը:
Շաբաթ՝ օգոստոսի 12-ին, Թեհրանի ցուցահանդեսների մշտական վայրում իր աշխատանքն է սկսել շինարարական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են իրանական 887 և 31 երկրի 391 արտասահմանյան ընկերություններ:
Ցուցահանդեսի արտասահմանյան բաժնին իրենց մասնակցությունն են բերել ընկերություններ Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Բրիտանիայից, Կանադայից, Ավստրիայից, Ուկրաինայից, Բելգիայից, Պորտուգալիայից, Թայվանից, Դանիայից և Ռուսաստանից:
Շինարարական արդյունաբերության 17-րդ միջազգային ցուցահանդեսը մինչև օգոստոսի 15-ը շարունակելու է իր աշխատանքը: