Ռոհանի. ԻԼԻՊ-ն ու ահաբեկիչների պաշտպանները արդի ժամանակաշրջանում հետադիմության բացահայտ օրինակներ են
ԻԻՀ նախագահը նշել է, որ ԻԼԻՊ-ն ու ահաբեկիչների պաշտպաններն արդի ժամանակաշրջանում հետադիմության ու երկերեսանիության բացահայտ օրինակներ են: «Ահաբեկիչները միայն խոսքով են հավատացյալ». ասել է նա:
Հասան Ռոհանին հինգշաբթի երեկոյան, սրբազան պաշտպանության շրջանի անձնուրացներից մեկի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ նշել է. «Եթե Իրաքում ու Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչները տիրապետող ուժ դառնային, իսլամի պատիվն ու վարկը լիովին ոչնչացվելու էին»:
Ռոհանին անդրադարձել է նաև մեծապատիվ մարգարեի գերդաստանի անդամների դամբարանների պաշտպանների անձնուրացությանն ու սխրագործություններին, ընդգծելով. «Եթե չլիներ սրբավայրերի պաշտպանների անձնուրացությունը, թաքֆիրական ահաբեկչությունից տուժած կլինեին ոչ միայն Իրաքն ու Սիրիան, այլ ամբողջ տարածաշրջանը»:
«Իսլամ աշխարհի ներկա պայմաններում միայն անձնուրացությունն ու անձնազոհությունը կարող են փրկել մուսուլմաններին»,-հավելեց ԻԻՀ նախագահը: