Իրանը և Թուրքիան համատեղ կպայքարեն Փեժակ ահաբեկչական խմբավորման դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i70358-Իրանը_և_Թուրքիան_համատեղ_կպայքարեն_Փեժակ_ահաբեկչական_խմբավորման_դեմ
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է ,որ Անկարան և Թեհրանը կհամագործակցեն Քուրդստանի բանվորական կուսակցության (PKK) և «Փեժակ» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2017 15:30 Asia/Tehran
  • Իրանը և Թուրքիան համատեղ կպայքարեն Փեժակ ահաբեկչական խմբավորման դեմ

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է ,որ Անկարան և Թեհրանը կհամագործակցեն Քուրդստանի բանվորական կուսակցության (PKK) և «Փեժակ» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված պայքարում:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկուշաբթի օրը մինչ  Հորդանան ուղևորվելը հայտարարել է,որ Իրանն ու Թուրքիան հավանաբար  Ղանդիլում և  Սինջարում  համատեղ գործողություններ կիրականացնեն Քուրդստանի բանվորական կուսակցության դեմ:

Էրդողանը Իրանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Բաղերիի Թուրքիա կատարած այցի մասին ասել է.«Իրանը մեր հարևան և կրոնակից երկիրն է , ուրեմն բնական է,որ մենք միմյանց հետ կխոսենք ահաբեկիչների դեմ համատեղ գործողության  և համագործակցության մասին»:

«PKK-ի մի թևը Իրանի դեմ է գործում: Ուրեմն մենք ձգտում ենք դիմակայել այդ ահաբեկչական խմբավորմանը», ասել է Թուրքիայի նախագահը: