Ղասեմի.«Իրաքի Քերքուք նահանգի խորհրդի որոշումն անընդունելի է»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Իրաքի Քերքուք նահանգի խորհրդի նախաձեռնության մասին ասել է.«Խորհրդի կայացրած որոշումը սխալ, հրարիչ ու անընդունելի է»:
Իրաքյան Քերքուք նահանգը կմասնակցի Քուրդիստանի անկախության հանրաքվեին: Համապատասխան որոշումը երեքշաբթի օրը կայացրել է Իրաքի Քերքուքի նահանգապետարանի խորհուրդը :
Բահրամ Ղասեմին ասել է.«Քերքուքի հանրաքվեին մասնակցելու որոշումը վտանգավոր ու հրահրիչ քայլ է և չի օգնելու Բաղդադում երկուստեք հարցերի կարգավորմանը»:
Զգուշացնելով Իրաքի ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման կապակցությամբ, Ղասեմին ընդգծել է.«Իրանի համոզմամբ, բոլոր կողմերի Սահմանադրության նկատմամբ հավատարմությունը և բանակցության միջոցով Իրաքում առկա տարաձայնությունների կարգավորումը, լավագույն տարբերակը կարող է լինել այդ երկրի ժողովրդի համար»:
«Տարածաշրջանում և Իրաքի հարևան երկրների սահմաններում նոր ճգնաժամերի ծագմանը հանգեցնող ցանկացած քայլ անտանելի է», նշել է Ղասեմին: