Իրանը Վրաստանին օգնության է շտապել
https://parstoday.ir/hy/news/iran-i71198-Իրանը_Վրաստանին_օգնության_է_շտապել
Իրանի Իսլամական Հանրապետության հրշեջ ծառայության 15 փրկարար-հրշեջները երկու ուղղաթիռներով միացել են Վրաստանի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 14:00 Asia/Tehran
  • Իրանը Վրաստանին օգնության է շտապել

Իրանի Իսլամական Հանրապետության հրշեջ ծառայության 15 փրկարար-հրշեջները երկու ուղղաթիռներով միացել են Վրաստանի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ԻԻՀ հրշեջ ծառայությունը  Վրաստան է ուղարկել երկու ուղղաթիռ, 15 փրկարար-հրշեջ: Փրկարար-հրշեջները գործուղվել են  Թբիլիսիի արևմուտքում գտնվող  Աբասթումանի տարածք, ներգրավվելու այդ տարածքի  մոտ գտնվող անտառներում բռկված հրդեհի մարման աշխատանքներում:

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 29-ին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ավելի քան 1000 աշխատակիցներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների բաժինը և  Պահպանվող տարածքների գործակալությունը պայքարում են կրակի դեմ:

Անցած շաբաթ ևս հրդեհ էր բռնկվել Թբիլիսիի արևմուտքից 160 կմ հեռավորության վրա գտնվող Բորժոմի անտառներում: Վրաստանի կառավարությանը հաջողվել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի օգնությամբ սանձել մոլեգնած հրդեհը:

Բորժոմի  շրջանում բռնկված հրդհեի  հետևանքով  շուրջ 100 հեկտար անտառային տարածք Է այրվել: