Իրանը Վրաստանին օգնության է շտապել
Իրանի Իսլամական Հանրապետության հրշեջ ծառայության 15 փրկարար-հրշեջները երկու ուղղաթիռներով միացել են Վրաստանի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ԻԻՀ հրշեջ ծառայությունը Վրաստան է ուղարկել երկու ուղղաթիռ, 15 փրկարար-հրշեջ: Փրկարար-հրշեջները գործուղվել են Թբիլիսիի արևմուտքում գտնվող Աբասթումանի տարածք, ներգրավվելու այդ տարածքի մոտ գտնվող անտառներում բռկված հրդեհի մարման աշխատանքներում:
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 29-ին:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ավելի քան 1000 աշխատակիցներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների բաժինը և Պահպանվող տարածքների գործակալությունը պայքարում են կրակի դեմ:
Անցած շաբաթ ևս հրդեհ էր բռնկվել Թբիլիսիի արևմուտքից 160 կմ հեռավորության վրա գտնվող Բորժոմի անտառներում: Վրաստանի կառավարությանը հաջողվել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի օգնությամբ սանձել մոլեգնած հրդեհը:
Բորժոմի շրջանում բռնկված հրդհեի հետևանքով շուրջ 100 հեկտար անտառային տարածք Է այրվել: