Զարիֆ. Հասանելիության սահմանները հստակեցնում են ՀԳՀԾ-ի կետերը
https://parstoday.ir/hy/news/iran-i71219-Զարիֆ._Հասանելիության_սահմանները_հստակեցնում_են_ՀԳՀԾ_ի_կետերը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ԱԷՄԳ-ի ստուգումների սահմանները հստակեցվում են ՀԳՀԾ-ի կետերի համաձայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2017 00:10 Asia/Tehran
  • Զարիֆ. Հասանելիության սահմանները հստակեցնում են ՀԳՀԾ-ի կետերը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ ԱԷՄԳ-ի ստուգումների սահմանները հստակեցվում են ՀԳՀԾ-ի կետերի համաձայն:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրն արձագանքելով Իրանի ռազմական կենտրոններին հասանելիությունը ՀԳՀԾ-ի սահմաններում լինելու մասին ամերիկացիների պնդումներին, հայտարարեց. «Քննիչների հասանելիության սահմանները որոշում են ՀԳՀԾ-ի կետերը և ամերիկացիների գաղտնի դրդապատճառները չեն կարող ստուգումների հիմք ծառայել»:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին օգոստոսի 23-ին Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոի հետ հանդիպումից հետո հայտարարեց. «ՀԳՀԾ-ն իրարից չի առանձնացրել Իրանի ռազմական և ոչ-ռազմական բազաների այցելությունները»:

Այդ հանդիպումից հետո ԱԷՄԳ-ն հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում կրկին անգամ ընդգծեց, որ Իրանի միջուկային ծրագիրը գտնվում է ՀԳՀԾ-ի շրջանակում:

Իրանի և 5+1 խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունն այս խմբի անդամներից լինելով հանդերձ խափանում է ՀԳՀԾ-ի գործադրումը: