Ռոհանի.«Իրանը ողջունում է Թեհրան-Տոկիո համագործակցության զարգացումը»
Ճապոնիայի վարչապետի ուղերձը ստանալու ժամանակ, ԻԻՀ նախագահն ասել է .«Իրանը ողջունում է Թեհրան-Տոկիո բազմակողմանի համագործակցության զարգացումը»:
Սեպտեմբերի 6-ին, Ճապոնիայի վարչապետի հատուկ պատվիրակ Մասահիկո Կոմուրայի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, ողջունելով Թեհրանի և Տոկիոյի համագործակցության ամրապնդումն, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է.«Այսօր երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ կան և մասնավոր սեկտորն ու ճապոնական ընկերությունները կարող են ներկա լինել տարբեր ոլորտներում»:
Իրանի նախագահը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համարել է միջազգային կարևոր համաձայնություն, ասելով.«Թեհրանը երբեք չի լինելու գործարքը խախտող առաջին կողմը, սակայն մյուս կողմից խախտում նկատելու դեպքում, հակադարձելու է »:
Հանդիպմանը Մասահիկո Կոմուրան Իրանի նախագահին է հանձնել Ճապոնիայի վարչապետի ուղերձը, որտեղ կարևորվել էր Թեհրան-Տոկիո հարաբերությունների էլ ավելի զարգացումը: «Իրանը մշտապես կառուցողական դեր է ունեցել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման գործում և բանակցող բոլոր երկրները պետք է հարգեն ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց խոստումները».ասել է Կոմուրան: