Ղասեմի.«ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի իր նպատակները»
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Տարածաշրջանի որոշ երկրներ և ԱՄՆ-ը մի շարք բառերի օգնությամբ, փորձում են ապահովել տարածաշրջանում իրենց նպատակները»:
Երկուշաբթի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Արաբիայի հակաիրանական անհիմն հայտարարությունների մասին լրագրողների հետ զրույցում, Բահրամ Ղասեմին ասել է.«Տարածաշրջանում Իրանի ներգործումը պարզ ու բնական է: Մշակույթը և քաղաքակրթությունը չեն ենթարկվում աշխարհագրության սահմանումների: Իրանի հետ կապված, խոսվում է քաղաքակրթության մասին»:
Հրթիռային սպառազինության ոլորտում Հյուսիսային Կորեային Իրանի ցուցաբերած օգնության մասին Լոնդոնում լույս տեսնող «Daily Telegraph» օրաթերթի հայտարարության մասին, Ղասեմին ասել է.«Նման հայտարարություններ հիմք չունեն և դրանց մասին խոսելը ժամանակի կորուստ է»:
Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի անցկացման , նաև այն մասին, թե Մասուդ Բարզանին Թեհրանին խնդրել է միջոնրդել Արբիլի և Բաղդադի միջև , Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է .«ԻԻՀ-ն իր կարողությունների սահմանում և հաշվի առնելով քրդերի, Իրաքի կենտրոնական իշխանության և մյուս քաղաքական գործիչների ու խմբակցությունների հետ ունեցած լավ հարաբերությունները, փորձում է կանխել ճգնաժամեր, որոնք կարող են ավերիչ ու վտանգավոր հետևանքներ ունենալ»:
Պատասխանելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հրաժարվելու, նաև այն մասին, թե Իրանն ինչպե՞ս է գնահատում առանց Վաշինգտոնի ներկայության միջուկային համաձայնության հարցը, Բահրամ Ղասեմին ասել է.«Եթե մի երկիր որևէ պաճռատով չի կատարում իր հանձնառությունները, ապա նա պետք է վճարի իր այդ քայլի համար»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Ռուհինգայի մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի ոճրագործությունները: Բահրամ Ղասեմին ցավակցել է ԱՄՆ-ում փոթորկի և Մեքսիկայում երկրաժարժից տուժածներին: