Նաջաֆի.«ԱՄՆ-ի վերջին տեղաշարժերը հակասում են ՀԳՀԾ-ի բովանդակությանը և ոգուն»
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է.«Ցավոք ԱՄՆ-ի վերջին տեղաշարժերը հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բովանդակությանը և ոգուն» :
Ռեզա Նաջաֆին սեպտեմբերի 13-ին Վճռադատ խորհրդի նիստում ասել է .«Միջուկային համաձայնության բոլոր կողմերի քաղաքականությունները պետք է լինեն , փոխադարձ քայլերի սկզբունքով, լիարժեք , բարյացակամորեն և կառուցողական ու փոխադարձ հարգանքի պայմաններում»:
«Ցանկացած միջոցով ՄԱԳԱՏԷ-ի վրա ԱՄՆ-ի կողմից ճնշումը, բացասաբար է ազդում Վճռադատ խորհրդի բանաձևերի ու Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում ստանձած պարտականությունների կատարման գործում գործակալության աշխատանքի վրա, թուլացնելու է գործակալության անկախությունը և հեղինակազրկելու է այդ միջազգային կառույցին». հավաստել է Նաջաֆին:
Ռեզա Նաջաֆին Սիոնիստական ռեժիմի միջուկային ծրագիրը համարել է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը խաթարող ամենամեծ սպառնալիքը: Նա ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի կողմից այդ հարցին լուրջ հետամուտ լինելու անհրաժեշտությունը: