Սալեհի.«ԱՄՆ թշնամական վերաբերմունքը հակադրվում է ՀԳՀԾ-ի ոգուն ու բովանդակությանը»
Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարն ասել է.«ԱՄՆ կառավարության թշնամական վերաբերմունքը հակադրվում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոգուն ու բովանդակությանը»:
Այսօր Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ,Ալի Աքբար Սալեհին ասել է.«Միջուկային համաձայնության խափանմանն ուղղված ԱՄՆ կառավարության վերաբերմունքն ու քայլերը հակադրվում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ոգուն ու բովանդակությանը : ՄԱԳԱՏԷ-ն պետք է դիմակայի նման անընդունելի պահանջներին և պահպանի ստուգումների արդյունքում ձեռք բերված տեխնիկական ու արդյունաբերական կարևոր տեղեկությունները»:
Նշելով, որ Իրանի միջուկային գործունեության կարևորագույն կետերից մեկը ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատվելու փաստն է, Սալեհին հավելել է.«Իրանն ամենայն ազնվությամբ ու հավատարմությամբ կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները և Իրանի միջուկային գործունեությունն իրականանում է առավելագույն թափանցիկության և միջուկային օբյեկտներին հասանելիության պայմաններում»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրները պետք է միջուկային զենք ունեցող Սիոնիստական ռեժիմին ստիպեն անդամակցելու գործակալությանը»:
Սեպտեմբերի 18-ին Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանը, 168 անդամ երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ: