Ղաշղավի.« Սաուդյան Արաբիան աշխարհում ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդն է»
Սաուդյան Արաբիայն ներկայացնելով որպես ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդը, Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«2012-ին 2016թթ. ԱՄՆ-ի զենքի 47 տոկոսը իրացվել է Միջին Արևելքի տարածաշրջանում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ ամերիկյան զենքերի մի բաժինը հատկացվում է տարածաշրջանի ահաբեկչական խմբերի սպառազինմանը Հասան Ղաշղավին ասել է.«Միջին Արևելք զենքի առաքումը 86 տոկոսանոց աճ է ունեցել և վերջին 4 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան 214 տոկոսով ավելացրել է իր զենքի գնումները»:
Ղաշղավին հավաստել է.«ԱՄՆ-ի ամենաշատ ռազմական բյուջեն՝ այսինքն 700 մլրդ. դոլարը, վավերացվել է, որից 640 մլրդ դոլարը հատկացվելու է Պենտագոնին և մնացածը` Միջին Արևելքի որոշ տարածքներում ռազմական գործոսղությունների իրականացման համար»:
«Քանի եռ երկրների բյուջեն հատկացվում է զենքի արտադրությանն ու արտահանմանը, համաշխարհային խաղաղությունը անիմաստ է»,-հավելել է Ղաշղավին:
Երեքշաբթի օրը, Թեհրանում անցկացվել է խաղաղության համաշխարհային օրվա համաժողովը, որի նպատակն է քննարկել աշխարհում խաղաղության ու արդարության խախտումներն ու դրանց ուղղված սպառնալիքները: