Ղաշղավի.« Սաուդյան Արաբիան աշխարհում ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i72467-Ղաշղավի._Սաուդյան_Արաբիան_աշխարհում_ԱՄՆ_ի_զենքի_ամենախոշոր_հաճախորդն_է
Սաուդյան Արաբիայն ներկայացնելով որպես ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդը, Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«2012-ին 2016թթ. ԱՄՆ-ի զենքի 47 տոկոսը իրացվել է Միջին Արևելքի տարածաշրջանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 15:05 Asia/Tehran
  • Ղաշղավի.« Սաուդյան Արաբիան աշխարհում ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդն է»

Սաուդյան Արաբիայն ներկայացնելով որպես ԱՄՆ-ի զենքի ամենախոշոր հաճախորդը, Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«2012-ին 2016թթ. ԱՄՆ-ի զենքի 47 տոկոսը իրացվել է Միջին Արևելքի տարածաշրջանում»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նշելով, որ ամերիկյան զենքերի մի բաժինը հատկացվում է տարածաշրջանի ահաբեկչական խմբերի սպառազինմանը Հասան Ղաշղավին ասել է.«Միջին Արևելք զենքի առաքումը 86 տոկոսանոց աճ է ունեցել և վերջին 4 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան 214 տոկոսով ավելացրել է իր զենքի գնումները»:

Ղաշղավին հավաստել է.«ԱՄՆ-ի ամենաշատ ռազմական բյուջեն՝ այսինքն 700 մլրդ. դոլարը, վավերացվել է, որից 640 մլրդ դոլարը հատկացվելու է Պենտագոնին և մնացածը` Միջին Արևելքի որոշ տարածքներում ռազմական գործոսղությունների իրականացման համար»:

«Քանի եռ երկրների բյուջեն հատկացվում է զենքի արտադրությանն ու արտահանմանը, համաշխարհային խաղաղությունը անիմաստ է»,-հավելել է Ղաշղավին:

Երեքշաբթի օրը, Թեհրանում անցկացվել է խաղաղության համաշխարհային օրվա համաժողովը, որի նպատակն է քննարկել աշխարհում խաղաղության ու արդարության խախտումներն ու դրանց ուղղված սպառնալիքները: