Գեներալ Հաթամի.«Իրանն իր հրթիռները արտադրում է առանց ուրիշների իրավունքի »
https://parstoday.ir/hy/news/iran-i72825-Գեներալ_Հաթամի._Իրանն_իր_հրթիռները_արտադրում_է_առանց_ուրիշների_իրավունքի
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է, որ Իրանն իր հրթիռային և ցամաքային, ծովային և պաշտպանական սպառազինության արտադրման համար ուրիշների իրավունքի կարիքը չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 12:27 Asia/Tehran
  • Գեներալ Հաթամի.«Իրանն իր հրթիռները արտադրում է առանց ուրիշների իրավունքի »

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին ընդգծել է, որ Իրանն իր հրթիռային և ցամաքային, ծովային և պաշտպանական սպառազինության արտադրման համար ուրիշների իրավունքի կարիքը չունի:

Շաբաթ օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, գեներալ Ամիր Հաթամին  ասել է.-«Քանի դեռ որոշ երկրներ սպառնալիքի լեզվով են խոսում  Իրանի հետ, մենք կշարունակենք հզորացնել երկրի պաշտպանական կարողությունները» :

Գեներալ Ամիր Հաթամին հստակեցրել է, որ Իրանը տեղական կարողությամբ արտադրում է տարբեր տեսակի հրթիռներ և ցամաքային, օդյին, ծովային ու հակաօդային պաշտպանության սպառազինություն և իրանցի մասնագետները կշարունակեն այդ ճանապարհը: 

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.-«Ոչ մի սպառնալիք չի կարող ազդել Իրանի որոշումների վրա  և Իրանը կշարունակի համապատասխան սպառնալիքներին իր պաշտպանական նախագծերն իրականացնել»:

Նշելով, որ Իրանի պաշտպանության նախարարությունը արտադրում է սպառազինություն, գեներալ Հաթամին ասել է.-«Իրանի հրթիռային նախագծերը համապատասխանում են առկա սպառնալիքներին և Իրանի դեմ հնչեցրած սպառնալիքները թշնամիների պարտված քաղաքականության արդյունքն են»: