Էրաղչի. ԱՄՆ-ն միջուկային սպառազինության մրցակցություն է սկսել
https://parstoday.ir/hy/news/iran-i73135-Էրաղչի._ԱՄՆ_ն_միջուկային_սպառազինության_մրցակցություն_է_սկսել
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը քննադատելով միջուկային զենքերի լիարժեք ոչնչացման կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորություններին միջուկային զենք ունեցողների անհավատարմությունն ընդգծել է. «ԱՄՆ-ն միջուկային սպառազինության մրցակցության նոր փուլ է սկսել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 04:12 Asia/Tehran
  • Էրաղչի. ԱՄՆ-ն միջուկային սպառազինության մրցակցություն է սկսել

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը քննադատելով միջուկային զենքերի լիարժեք ոչնչացման կապակցությամբ իրենց ստանձնած պարտավորություններին միջուկային զենք ունեցողների անհավատարմությունն ընդգծել է. «ԱՄՆ-ն միջուկային սպառազինության մրցակցության նոր փուլ է սկսել»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Էրաղչին երեքշաբթի օրը Միջուկային զենքերի լիարժեք ոչնչացման միջազգային օրվա կապակցությամբ գումարված ՄԱԿ-ի ԳԱ-ի բարձր մակարդակի նիստում ընդգծել է, որ իր միջուկային զինապահեստների գերազանցությունը երաշխավորելու ուղղությամբ ԱՄՆ-ի վերջին քայլերը, միջուկային սպառազինության մրցության նոր փուլ  սկսելու հստակ կոչ են պարունակում:

«Այս տարի ՄԱԿ-ում միջուկային զենքերի արգելման պայմանագրի վավերացումն ապացուցեց, որ աշխարհի երկրներն այլևս չեն կարող հանդուրժել այս գործընթացը»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը:

Էրաղչին անդրադառնալով միջուկային զենքերի արգելման պայմանագրի ընդհանուր նպատակների հանդեպ Իրանի հովանավորությանն, ասել է. «Հակառակ աշխարհի որոշ երկրների, ԻԻՀ-ն համոզված է, որ այս պայմանագիրը ոչ միայն չի վտանգում Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ն, այլև ամրապնդում է այն»:

Ստոկհոլմի խաղաղության հաստատության տարեկան զեկույցում կատարված գնահատումների համաձայն` ԱՄՆ-ն 2016 թվականի սկզբին 7000 ատոմային մարտագլխիկներ է ունեցել: Սիոնիստական ռեժիմն էլ տարբեր զեկույցների համաձայն շուրջ 300 ատոմային մարտագլխիկներ ունի, որոնք կարող են ոչնչացնել աշխարհը: