Իրաքը բարձր է գնահատել Իրանի «Կարմիր մահիկ» կազմերպությանը
Իրաքի Հոսեյնական արարողությունների մասնակիցների և առողջապահական հարցերով զբաղվող պատասխանատուն բարձր է գնահատել Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ կազմակերպության ծառայությունները, վերջինից խնդրելով բժշկական մեծ խմբեր տեղակայել Քերբալայի տարբեր կետերում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Շեյխ Աբբաս Շուկն ասել է.«Մոհառամ ամսին անհրաժեշտ համադրումներ են կատարվել Իրանի Կարմիր մահիկ կազմակերպության հետ բժշկական խմբեր Քերբալայի տարբեր վայրերում տեղակայելու համար»:
Նա ընդգծել է.«Աշուրայի, Արբաինի և Շաաբան ամսի 15-ի նման առիթներին երբ ուխտավորների թիվը հասնում է մի քանի միլիոնի, Իրանի Կարմիր մահիկի կողմից բժշկական մեծ ծառայություններ են իրականանում այս երկրում»:
Ամեն տարի Իրաքից ու Իրանից Իմամ Հոսեյնի միլիոնավոր ուխտավորների մասնակցությամբ Քերբալայում տեղի է ունենում Հոսեյնական Աշուրայի սգո ծիսակարգը: