Իրանը պաշտպանում է տարածաշրջանի, ինչպես նաև իսլամական երկրների տարածքային ամբողջականությունը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է. «Իրանը թույլ չի տա, որպեսզի խաթարվի իսլամական ու հարևան երկրների տարածքային ամբողջականությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ալաեդդին Բորուջերդին հինգշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պատասխանելով լրագրողների հարցերին, հավելել է. «Տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ուժի նվազմանը զուգահեռ, Իրաքի Քուրդիստանի զարգացումները վկայում են դրանց փոխկապակցվածության մասին, քանի որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը աշխարհի այս զգայուն կետում անհանդարտ շրջան են ցանկանում, որպեսզի տարածաշրջանի բոլոր հնարավորությունները սիոնիստներին դիմակայելու ճանապարհին կիրառվելու փոխարեն ծախսվեն ներքին խնդիրների վրա»:
«Սիրիայի Հալեպում ու Դեյր-Էլ-Զորում և Իրաքի Մոսուլում ԻԼԻՊ-ի կրած պարտությունն ու դրանից անմիջապես հետո հանրաքվե անցկացնելու Իրաքի Քուրդիստանի տարածքի հանկարծակի քայլը տեղավորվելով Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ռազմավարական քաղաքականության շրջանակներում նման նպատակ են հետապնդում»,-նշել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը:
Բորուջերդին անդրադառնալով Աստանայում սիրիական երկխոսությանն, ասել է. «Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությամբ Աստանայի նստաշրջանները մինչ այսօր բազմաթիվ ձեռքբերումներ են ունեցել, որոնցից գլխավորներն են բախման որոշ տարածքներում հրադադար հաստատվելն ու բանակցությունների շարունակվելը»:
Բորուջերդին հավելել է, որ Պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող օժանդակությունները շարունակվելու են: «Պաշտպանելու ենք Պաղեստինի ժողովրդի բռնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ վերցվող ցանկացած քայլ». ասել է նա:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը երեքշաբթի գիշեր խորհրդարանական մի պատվիրակություն գլխավորելով ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: