Թհրանում մեկնարկել է Իսլամական երկրների խորհրդարանների համագործակցության կազմակերպությունների կոմիտեների նիստը
Շաբաթ օրը Թեհրանում մեկնարկել է Իսլամական երկրների խորհրդարանների համագործակցության կազմակերպությունների կոմիտեների 38-րդ շրջանի նիստը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Իսլամական Խորհրդարանի պատգամավոր Քազեմ Ջալալին որն Իրանի կողմից մասնակցել է այդ նիստին, ասել է.-«Նիստի ընթացքում նախատեսված է որոշել իսլամական երկրների խորհրդարանների նախագահների հաջորդ նիստի թվականը»:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկների խորհրդարանների միության կոմիտեների նիստում կքննարկվեն իսլամական աշխարհի կարևոր, այդ թվում՝ Պաղեստինի, Սիրիայի և Իրաքի հարցերը:
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկների խորհրդարանների միության կոմիտեների նախագահությունը վարում է Մալիի խորհրդարանի նախագահ Իսաքա Սիդիբը:
Նիստին մասնակցող ներկայացուցիչները նաև կհանդիպեն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին: