Իրանը և Վրաստանը տնտեսական համագործակցության մասին փոխհուշագիր են ստորագրել
ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան Թբիլիսիում երկու երկրի տնտեսական համատեղ հանձնաժողովի 6-րդ նստաշրջանի ավարտին համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական ապահովության և Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարները:
Ըստ հուշագրի՝ երկու երկրները կհամագործակցեն նավթի ու գազի, պետրոքիմիայի, էներգետիկայի, առևտրի, ներդրումների, տրանսպորտի, հաղորդակցության ու տեխնոլոգիաների , զբոսաշրջության , գյուղատնտեսության , առողջապահության և կրթության ու մշակույթի ոլորտներում:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարն ասել է.«Տրանսպորտի ու տարանցման ոլորտնում Իրան-Վրաստան համագործակցությունը կնշանակի Պարսից ծոցի միացումը Սև ծովին ու Եվրոպային ,ինչը արող է մեծ ծառայություններ մատուցել միջազգային ասպարեզում»: