Բորուջերդի .«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i74827-Բորուջերդի_._Իրանի_հրթիռային_կարողությունը_բանակցության_ենթակա_չէ
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ն խախտվելու դեպքում, Իրանը ոչ մի դրադապատճառ չի ունենալու Միջուկային համաձայնության իրագործումը շարունակելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 12:52 Asia/Tehran
  • Բորուջերդի .«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ասել է .«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ն խախտվելու դեպքում, Իրանը ոչ մի դրադապատճառ չի ունենալու Միջուկային համաձայնության իրագործումը շարունակելու համար»:

Հոկտեմբերի 16-ին Սիրիայի հարցերով Ֆրանսիայի հատուկ ներկայացուցիչ Ֆրանկ Ժուլեի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանն, Ալաեդդին Բորուջերդին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի հետ կապված պարտավորությունների խախտման վերաբերյալ այդ երկրի նախագահի հակաիրանական  հայտություններին, ասելով .«Եթե ԱՄՆ Կոնգրեսի որոշումը լինի ՀԳՀԾ-ից դուրս գալը, ապա աշխարհը կիմանա, որ միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիաներին հասնելու Իրանի կարողությունը գերազանցելու է նախքան միջուկային համաձայնության ժամանակաշրջանին»:

Նշելով, որ բացի NPT-ի դաշինքին հավատարիմ մնալուց, Իրանը հիմք է ընդունում միջուկային զենքերի չկիրառման մասին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ֆիթվան, Բորուջերդին ասել է.«ԻԻՀ-ի հրթիռային կարողությունը ծառայելու է կանխարգելիչ ռազմավարության քաղաքականությանը և  բանակցության ենթակա չէ»:

Տարածաշրջանի վերջին զարգացումների մասին նա ասել է .«Իրանը պաշտպանում է տարածաշրջանի երկրների, այդ թվում Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը և համոզված է, որ առկա ճգնաժամից Սիրիայի դուրսբերման միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է»: