Թեհրանում կայացել է Սալեհի-Ամանո հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i75420-Թեհրանում_կայացել_է_Սալեհի_Ամանո_հանդիպումը
Թեհրանում կայացել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 11:07 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Սալեհի-Ամանո հանդիպումը

Թեհրանում կայացել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հանդիպումը:

Կիրակի հոկտեմբերի 29-ին կայացած Ալի Աքբար Սալեհիի և Յուկիա Ամանոյի հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության, ՀԳՀԾ-ին առնչվող և համաձայնագրի անվտանգության ու պրոտոկոլային հարցեր: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը: 

Ավելի վաղ՝ այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հող է նախապատրաստում Իրանի ռազմական օբյեկտներ այցելելու և ԱՄՆ-ի անօրինական պահանջները բավարարելու համար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին ասել է.«Իրանի ռազմական օբյեկտների ստուգման գործը մեկընդմիշտ փակվել է: Դա հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի Վճռադատ խորհրդի կողմից»:

 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել է ութ զեկույց, որտեղ հաստատվել է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը: 

Շաբաթ՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան Յուկիա Ամանոն Թեհրան է այցելել: