ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի մամուլի ասուլիսը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկումը, ահաբեկչության դեմ պայքարը և երկկողմ համագործակցությունների ընդլայնումն Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների առանցքներն են:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով չորեքշաբթի օրը Թեհրանում գումարվելիք Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին մեր թղթակցի հարցումին, հավելել է. «Այս նիստը հարմար առիթ է, որպեսզի բարձրաստիճան պաշտոնատարները խորհրդակցություն կատարեն երեք երկրների ու համաշխարհային որոշ հարցերի շուրջ»:
Անդրադառնալով երկուշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկած Սիրիայի կապակցությամբ Աստանայի 7-րս նստաշրջանին, Ղասեմին հույս է հայտնել, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև անհրաժեշտ համաձայնություն ձեռք կբերվի և հնարավոր կլինի Սիրիայի ժողովրդին օժանդակելու և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ դրական քայլեր վերցնել:
«Ականների հայտնաբերումը, ականազերծումը և կալանավորների փոխանակումն Աստանայի 7-րդ նստաշրջանի հիմնական թեմաներից են լինելու»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Արձագանքելով Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի այն հայտարարությանը, որ եթե չլիներ հուսիներին ցուցաբերվող Իրանի օժանդակությունը, Եմենի պատերազմը վաղուց վերջ գտած կլիներ, Ղասեմին ասել է. «Արաբիայի պաշտոնատարների հայտարարություններն ըստ երևույթին սովորության են վերածվել, որից հնարավոր չէ հրաժարվել և այդ երկրի իշխանությունները սովորություն ունեն իրենց խնդիրներն այլոց վերագրելով ուրիշներին ներքաշել իրենց հարցերում»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նաև անդրադարձել է ՀԳՀԾ-ի կապակցությամբ որոշ երկրների խափանիչ քայլերի շարունակվելուն և ասել. «ԻԻՀ-ն ամբողջ կարողությամբ փորձում է ջանք գործադրելով ՀԳՀԾ-ի գործադրման ճամնապարհին ԱՄՆ-ի կողմից կատարվող խափանումների ուղղությամբ, մեղմել ԱՄՆ-ի խոստումնադրժությունները»: