Շամխանի.«Իրանը ոչ մի դեպքում ՀԳՀԾ-ի հարցով չի բանակցելու»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշետել է.«Ոչ մի դեպքում ու ոչ մի պայմանով, ՀԳՀԾ-ի որևէ հոդվածի կամ կետի շուրջ կրկին բանակցության մասին խոսք լինել չի կարող»:
Երեքշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.«Իրանը գործնականում ապացուցել է, որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին և ՄԱԳԱՏԷ-ն նույնպես հաստատել է Իրանի հավատարմությունը»:
«Իրանի հրթիռային ծրագրի մասին բանակցությունը փակված խնդիր է և Իրանը իր ներքին կարողությունների համաձայն իր կարիքներն է բավարարում»,-հավելել է Շամխանին:
ԱՄՆ կոնգրեսի կողմից Կասսայի օրենքի կիրառման մասին նա ասել է.«Այս շրջափակումները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի վրա»:
Անդրադառնալով Իրաքի Քրդստանի տարածքի զարգացումներին, Շամխանին նշել է.«Քրդստանի տարածաշրջանի անջատման հանրաքվեն քրդերի բաժանման պատճառ դարձավ և այդ տարածքի ղեկավար Մասուդ Բարեզանին տարածքի իշխանությունն հանձնելուց բացի այլ ելք չունի»: