ՌԴ նախագահը ժամանել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/iran-i75558-ՌԴ_նախագահը_ժամանել_է_Թեհրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան է ժամանել ՝ ԻԻՀ-ի և ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ նիստին մասնակցելու նպատակով:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 16:19 Asia/Tehran

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան է ժամանել ՝ ԻԻՀ-ի և ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ նիստին մասնակցելու նպատակով:

Այսօր Թեհրանում կայանալու է ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստը:

Թեհրանում կայանալիք եռակողմ նիստում քննարկվելու են քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցությունները, նաև տարածաշրջանի ու աշխարհի իրադարձությունների հետ կապված հարցեր:

Եռակողմ նիստում մտքերի փոխանակում է կատարվելու նաև հյուսիս-հարավ միջանցքի և ՀԳՀԾ-ի իրականացման եղանակների շուրջ:

Այսօր երեկոյան Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն առանձին հանդիպումներ է ունենալու ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հետ:

ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների համատեղ առաջին նիստը կայացել է 2016 թվականի օգտոստոսին ՝ Բաքվում: