Ալիևը և Ռոհանին Թեհրանում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման
https://parstoday.ir/hy/news/iran-i75563-Ալիևը_և_Ռոհանին_Թեհրանում_քննարկել_են_Ղարաբաղյան_հակամարտության_թեման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 13:02 Asia/Tehran
  • Ալիևը և Ռոհանին Թեհրանում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում, հայտնում է minval.az-ը:

Ալիևը տեղեկացրել է Իրանի նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

«Նախագահները քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարը, անդրադարձել տարածաշրջանային հարցերի, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ փոխանակվել կարծիքներով»,- նշվում է հաղորդագրությունում:

Ալիևը և Ռոհանին ընդգծել են Բաքվի և Թեհրանի միջև քաղաքական երկխոսության բարեհաջող զարգացումը: Ընդգծվել է, որ վերջին 5 տարում նախագահների միջև կայացած 10 հանդիպումները «ցույց են տալիս արդբեջանա-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը»:

Նախագահները նաև վստահություն են հայտնել Բաքու-Թեհրան-Մոսկվա եռակողմ ձևաչափով հաջող համագործակցության հարցում:

Tert.am