Անհիմն է Իրանի կողմից Եմենին հրթիռ տրամադրելու մասին տարածված հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i75723-Անհիմն_է_Իրանի_կողմից_Եմենին_հրթիռ_տրամադրելու_մասին_տարածված_հայտարարությունը
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Ջաաֆարին ասել է.«Անհիմն է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ԻԻՀ-ը հրթիռ է տրամադրել Եմենին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 14:01 Asia/Tehran
  • Անհիմն է Իրանի կողմից Եմենին հրթիռ տրամադրելու մասին տարածված հայտարարությունը

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատար գեներալ մայոր Ջաաֆարին ասել է.«Անհիմն է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ԻԻՀ-ը հրթիռ է տրամադրել Եմենին»:

Կիրակի օրը, Ճապոնիա ուղևորվելիս, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը, անհիմն կերպով հայտարարել է.«Եմենից դեպի Ռիադ արձակված հրթիռների համար պատասխանատու է ԻԻՀ-ը»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ լրագրողներին տված ասուլիսում, բրիգադային գեներալ Մոհամմադալի Ջաաֆարին ասել է.«Թրամփի այդ հայտարարությունը բազմիցս կրկնված անարգանքներից մեկ էր:

Նշելով, որ Իրանը Եմեն հրթիռ փոխադրելու հնարավորություն չունի, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը հավաստիացրել է, որ Եմենի հեռահար հրթիռները հենց այդ երկրին են պատկանում:

Տարածաշրջանում միջամտության մեջ Իրանին մեղադրելով ու Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիի արտահայտությունների մասին նա ասել է.«Սաադ Հարիրին սաուդցիների ու սիոնիստների պատվերով հրաժարվել իր պաշտոնից»: