Էրաղչի.«Խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ի ծայրահեղական մոտեցումը սպառնալիք է աշխարհի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i75803-Էրաղչի._Խնդիրների_նկատմամբ_ԱՄՆ_ի_ծայրահեղական_մոտեցումը_սպառնալիք_է_աշխարհի_համար
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է.«Խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի ու ծայրահեղական մոտեցումները ու նաև հավաքական դիվանագիտության մերժումը կարող է սպառնալիք լինել աշխարհի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 12:56 Asia/Tehran
  • Էրաղչի.«Խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ի ծայրահեղական մոտեցումը սպառնալիք է աշխարհի համար»

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է.«Խնդիրների նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի ու ծայրահեղական մոտեցումները ու նաև հավաքական դիվանագիտության մերժումը կարող է սպառնալիք լինել աշխարհի համար»:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հիմնադրման 72-ամյակի առիթով Թեհրանում կայացած արարողության ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ-ի քաղաքականության մեջ տեղի ունեցած լուրջ փոփոխություններին, Սեյեդ Աբբաս Էաղչին հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կշարունակի հովանավորել ՀԳՀԾ-ի հաջող գործադրումը:

Նշելով, որ ՀԳՀԾ-ն պատերազմները դիվանագիտական լուծումներով փոխաինելու հաջողած նմուշներից մեկն է,  նա հավաստել է.«Պետք է վստահ լինենք, որ դիվանագիտական աշխարհում ՀԳՀԾ-ն որպես հույսի աղբյուր միշտ վառ կմնա»:

Էրաղչին հույս է հայտնել, որ իրանական կողմերի հետ գործակցությունների ընթացքում, ՄԱԿ-ի թիմը կկարողանա իրականացնել զարգացմանն ուղղված նպատակները, որոնք հասանելի կլինեն համատեղ աջակցման ու փոխգործակցության շնորհիվ: