Նոյեմբեր 09, 2017 07:42 Asia/Tehran
  • Զարիֆ. Բոլոր ճգնաժամերը հնարավոր է կարգավորել դիվանագիտությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանին նոր ճգնաժամ է պարտադրվել: «Չկա որևէ ճգնաժամ, որը հնարավոր չլինի դիվանագիտությամբ կարգավորել». ասել է նա:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Սիրիայում մղձավանջին համապարփակ երկխոսության միջոցով վերջ տալուն զուգահեռ, նույնը պիտի  անել նաև Եմենի դեպքում»:

«Ավելի վաղ ապացուցվել է, որ չկա որևէ ճգնաժամ, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտության միջոցով»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով, որ ռմբակոծության, սպառնալիքի կամ հրաժարականի միջոցով չպիտի նոր ճգնաժամ պարտադրել տարածաշրջանին:

Զարիֆը հավելել է. «Իրանի նպատակն է ապահովել ու պահպանել այնպիսի մի խաղաղություն, որից որևէ կողմ զրկված կամ բացառված չլինի»:

Բացի 2011 թվականին Սիրիայում, իսկ 2015 թվականի մարտին Եմենում Սաուդյան ռեժիմի ու նրան հովանավորած ահաբեկիչների ոտնձգությունների միջոցով սկիզբ առած ճգնաժամերից, վերջին օրերին տարածաշրջանը նոր ճգնաժամի ստեղծման նպատակով սաուդական-սիոնիստական առանցքի ջանքերի ականատեսն է եղել:

Սաադ Ալ-Հարիրին շաբաթ օրը Ռիադում հայտարարեց Լիբանանի վարչապետի լիազորությունները վայր դնելու մասին, որին հաջորդեցին Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի դեմ ուղղված նրա մեծադրանքները:

 

Պիտակ