Սաստիկ երկրաշարժ Իրանի արևմուտքում
Նոյեմբեր 13, 2017 01:12 Asia/Tehran
Սաստիկ երկրաշարժը կիրակի գիշեր ցնցեց Իրանի Քերմանշահ և Քուրդիստան նահանգները:
Թեհրան համալսարանի գեոֆիզիկայի հաստատությանը հղում կատարելով ԻՌՆԱ-ն հաղորդեց, որ ռիխտերի սանդղակում 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժը կիրակի գիշեր տեղական ժամանակով ժամը 21:05:35-ին ցնցեց Իրանի արևմտյան տարածքները, հատկապես Քերմանշահ և Քուրդիստան նահանգները՝ վախ ու սարսափ պատճառելով տարածքի բնակիչներին:
Համաձայն այս հաղորդման երկրաշարժը գրանցվել է Իրանի Քերմանշահ նահանգի մերձակայքում գտնվող Իրաքի Հալաբչե քաղաքում:
Երկրաշարժի ուժգնությունն այն աստիճանի է եղել, որ դրա ցնցումները զգացվել են էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմետրներ հեռավորության վրա գտնվող Ղազվին, Համադան և Խուզեստան նահանգներում:
Պիտակ