Դեպի ԵՄ Իրանի արտահանումների ծավալները հատել են 7 միլիորդ եվրոյի սահմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i76379-Դեպի_ԵՄ_Իրանի_արտահանումների_ծավալները_հատել_են_7_միլիորդ_եվրոյի_սահմանը
Իրանից Եվրամիության անդամ երկրների ներմուծումները 2017 թվականի առաջին 9 ամիսներին 107 տոկոսանոց աճ են արձանագրել 2016 թվականի նման ժամանակահատվածի համեմատությամբ հասնելով 7 միլիարդ 250 միլիոն եվրոյի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 08:32 Asia/Tehran
  • Դեպի ԵՄ Իրանի արտահանումների ծավալները հատել են 7 միլիորդ եվրոյի սահմանը

Իրանից Եվրամիության անդամ երկրների ներմուծումները 2017 թվականի առաջին 9 ամիսներին 107 տոկոսանոց աճ են արձանագրել 2016 թվականի նման ժամանակահատվածի համեմատությամբ հասնելով 7 միլիարդ 250 միլիոն եվրոյի:

«Թասնիմ» գործակալությունը հաղորդել է.«2017 թվականից Եվրամիության հետ Իրանի առևտրափոխանակումների ծավալները 62 տոկոս աճ են արձանագրել»:

2016 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին Իրան-ԵՄ առևտրափոխանակումները կազմել են 9 միլիարդ 101 միլիոն եվրո, որն անցյալ տարվա նման կտրվածքի համեմատությամբ, ավելացել է 14 միլիարդ 780 միլիոն եվրոյով:

Ըստ աղբյուրի, դեպի Իրան ԵՄ արտահանումները 2017 թ.-ին 34 տոկոս աճ են ունեցել ՝ հասնելով 7 միլիարդ 503 միլիոն եվրոյի:

2016 թվականի հունվարից ՀԳՀԾ-ի իրագործման արդյունքում բարելավել են Եվրամիության անդամ երկրների հետ Իրանի առևտրական հարաբերությունները: