Լարիջանի.«Երկրաշարժից տուժած ժողովրդի գլխավոր խնդիրը ժամանակավոր բնակեցումն ու տների վերակառուցումն է»
Իրանի Քերմանշահ նահանգի երկրաշարժից տուծած շրջաններ այցելության ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Երկրաշարժից տուժած ժողովրդի գլխավոր խնդիրը ժամանակավոր բնակեցումն ու տների վերակառուցումն է»:
Կիրակի օրը, երկրաշարժից տուժած շրջաններ այցելությունից հետո, Սարե Փոլե Զահաբ քաղաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին ասել է.«Վրան և առաջին անհրաժեշտության պարագաները բավարար չափով բաժանվել է մարդկանց, սակայն առողջապահական կարիքները պետք է շատ արագ բավարարվեն և ժողովուրդը պետք է հասանելիություն ունենա բժշկական ծառայություններին»:
Նշելով, որ ավերված բնակարանների վերակառուցման աշխատանքները պետք է սկսվեն հնարավորինս շուտ, Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Այդ կապակցությամբ իսլամական խորհրդարանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել կառավարության հետ Քերմանշահ նահանգի արևմտյան շրջանների՝ երկրաշարժից տուժած ժողովրդին ծառայություններ մատուցելու համար»:
Կիրակի՝ նոյեմբերի 12-ի երեկոյան, ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան տարբեր շրջաններում: Դեպքի հետևանքով զոհվել է 436 մարդ և 10 203-ը վիրավորվել են: