Հելգա Շմիդտը Թեհրանում հանդիպել է Զարիֆի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i76517-Հելգա_Շմիդտը_Թեհրանում_հանդիպել_է_Զարիֆի_հետ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտը Թեհրանում հանդիպում ու խորհրդակցություն է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 07:40 Asia/Tehran
  • Հելգա Շմիդտը Թեհրանում հանդիպել է Զարիֆի հետ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտը Թեհրանում հանդիպում ու խորհրդակցություն է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Հելգա Շմիդտը կիրակի օրը մի պատվիրակություն գլխավորելով ժամանել է Թեհրան: Երկուշաբթի առավոտյան Շմիդտը  ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչիի հետ Թեհրանում մասնակցել է Իրանի ու ԵՄ-ի քաղաքական բարձրաստիճան համատեղ երկխոսության երրորդ շրջանին:

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալը, զեկուցելով Թեհրանում վարած բանակցությունների մասին, ընդգծել է. «Նիստում քննարկվեց  տարածաշրջանի երկրներում, այդ թվում Սիրիայում, Եմենում, Կատարում ու Լիբանանում տիրող իրավիճակը և ընդգծվեց տարածաշրջանի դիմագրաված ներկա մարտահրավերները քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»:

«Եվրոպական երկրներն ընդգծում են ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը»,-հայտարարել է Հելգա Շմիդտը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն   այս հանդիպման ժամանակ ընդգծել է տարբեր բնագավառներում ԵՄ-ի հետ երկխոսությունն ու մտքերի փոխանակումը շարունակելու ԻԻՀ-ի ցանկությունը:

«Իրանի ու ԵՄ-ի միջուկային համագործակցության կապակցությամբ ակնկալիքներն ու պատասխանատվությունը» թեմայով Իրանի ու ԵՄ-ի բարձր մակարդակի երկխոսության երրորդ շրջանը երեքշաբթի և չորեքշաբթի օրերի ընթացքում կգումարվի Սպահան քաղաքում: