Ռոհանի.«ՀԳՀԾ-ում ցանկացած փոփոխություն կկործանի այդ համաձայնությունը»
Նշելով որ ՀԳՀԾ-ի լիովին գործադրումը միջազգային այլ ոլորտներում փոխգործակցության կարևոր փորձություն է, Իրանի նախագահը շեշտել է.«ՀԳՀԾ-ի բովանդակությանը մի բան ավելացնելը կամ կրճատելը կործանելու է այդ համաձայնությունը»:
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ասել է.«Իրանը պատրաստ է փոխադարձ հարգանքի ու համատեղ շահերի հիմամբ բոլոր ոլորտներում ընդլայնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ»:
Անդրադառնալով աշխարհում ու տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հիմնական ռազմաբազաների կործանման խնդրին, նախագահ Ռոհանին հավելել է.«Իրանը տարածաշջրանում տիրակալական ձգտումներ չունի և Թեհրանի նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և կանխել երկրների մասնատումը»:
Կարևորելով Թեհրան-Փարիզ երկկողմ համագործակցությունների ընդլայմնան անհրաժեշտությունը, Էմանուել Մակրոնն ասել է.«ՀԳՀԾ-ի պահպանման համար բոլոր երկրները պետք է ջանք գործադրեն»:
Եկխոսությունների մասնավորապես տարածաշրջանային երկխոսությունների շարունակումը համարելով Փարիզի քաղաքականույուններից մեկը Մակրոնը հույս է հայտնել, որ Եմենում և Սիրիայում հակամարտությունները հնարավորինս շուտ վերջ գտնեն: