Ալի Լարիջանի. «Միջազգային հանրությունը պետք է փորձի արմատախիլ անել ահաբեկչությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i76877-Ալի_Լարիջանի._Միջազգային_հանրությունը_պետք_է_փորձի_արմատախիլ_անել_ահաբեկչությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դատապարտելով Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ընդգծել է.«Միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները պետք է փորձեն համատեղ ջանքերով արմատախիլ անել ահաբեկչությունը և նրանց գաղափարական թաքֆիրական հովանավորներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 10:29 Asia/Tehran
  • Ալի Լարիջանի. «Միջազգային հանրությունը պետք է փորձի արմատախիլ անել ահաբեկչությունը»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դատապարտելով Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ընդգծել է.«Միջազգային հանրությունը և տարածաշրջանի երկրները պետք է փորձեն համատեղ ջանքերով արմատախիլ անել ահաբեկչությունը և նրանց գաղափարական թաքֆիրական հովանավորներին:

Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ռումբի պայթյունի և հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 235 մարդ և վիրավորվել են 150 ուրիշներ:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին մի ուղերձ հղելով Եգիպտոսի խոհրդարանի նախագահ Ալի Աբդոլլահ Սեյեդ Ահմեդին   դատապարտել է Եգիպտոսի Հյուսիսային Սինա նահանգում «Ալ-Արիշ» մզկիթի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումը:

Ալի Լարիջանին  բարձրյալն Աստծուց նահատակների համար հոգու խաղաղություն, իսկ վիրավորների համար շուտափույթ ապաքինում  է հայցել: