ԻԻՀ նախագահը դատապարտել է Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i76903-ԻԻՀ_նախագահը_դատապարտել_է_Եգիպտոսի_ահաբեկչական_հարձակումը
Թվիթերում՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եգիպտոսի Սինայի շրջանում ուրբաթօրյա աղոթողների վրա իրականացված հարձակումը: Նախագահ Ռոհանին Իրանի ժողովրդի անունից ցավակցել է Եգիպտոսի ժողովրդի և զոհերի հարազատներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2017 16:00 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը դատապարտել է Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը

Թվիթերում՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Եգիպտոսի Սինայի շրջանում ուրբաթօրյա աղոթողների վրա իրականացված հարձակումը: Նախագահ Ռոհանին Իրանի ժողովրդի անունից ցավակցել է Եգիպտոսի ժողովրդի և զոհերի հարազատներին:

Եգիպտոսի Հյուսիսային Սինայի նահանգում ուրբաթօրյա աղոթքից հետո  տեղի ունեցած պայթյունի ու հրաձգության հետևանքով զոհվել է 235 հոգի, 150 ուրիշներ վիրավորվել են: Դեռևս ոչ մի խումբ իր վրա չի վերցրել ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին առանձին ուղերձներով դատապարտել էին այդ հարձակումները: